«Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել
«Դեղին բաճկոննավորների» հերթական ակցիայի պատճառով այսօր՝ հունվարի 19-ին, Ֆրանսիայի ողջ տարածքում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը:
Նշվում է, որ իշխանությունները ծրագրում են քաղաքում տեղադրել 8 զրահատեխնիկա և մոբիլիզացնել արագ արձագանքման բաժինների 35 անդամի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում «դեղին բաճկոնավորները» բողոքի ակցիաներ են իրականացնում: Դրանք ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով: Ցուցարարները պահանջում են չբարձրացնել վառելիքի հարկը, բենզինի գինը:
Ֆրանսիական իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ՝ նրանք շարունակում են դուրս գալ փողոցներ և ներկայացնել իրենց պահանջները: