211652_close_icon
views-count742 դիտում article-date 23:05 04-07-2024

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո 30 հազար ոստիկան կտեղակայվի

Ֆրանսիայում հուլիսի 7–ի ուշ երեկոյան խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո 30 հազար ոստիկան կտեղակայվի՝ հնարավոր խնդիրներն ու անախորժությունները կանխելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին ասել է Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը:
Երեք թեկնածուներ ասել էին, որ իրենք նախընտրական արշավի ժամանակ հարձակումների զոհ են դարձել: 

Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը հայտարարել է, որ կիրակի երեկոյան, երբ կհրապարակվեն ընտրությունների արդյունքները, ինքը շատ ուշադիր կլինի անվտանգության հարցում: 

30 հազար ոստիկաններից մոտ 5000-ը կտեղակայվեն Փարիզում և շրջակայքում՝ ապահովելու, որ ծայրահեղ ​​աջերն ու ծայրահեղ ​​ձախերը չօգտվեն իրավիճակից ու խառնաշփոթ չառաջացնեն: 

Նմանատիպ նյութեր