Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ժամանակ
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցի ժամանակ, որն անցկացվել է Արվեստների կամուրջի մոտակայքում: Հաղորդում է [url=https://twitter.com/BFMTV/status/1112015209349165056?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1112015209349165056&ref_url=https%3A%2F%2Fwww.bfmtv.com%2Fsociete%2Fen-direct-gilets-jaunes-premiers-rassemblements-a-paris%2F]BFMTV[/url] հեռուստաալիքը։
«դեղին բաճկոններ» շարժման ցուցարարների երթն օրվա երկրորդ կեսին մեկնարկել է Արևելյան կայարանից, քիչ անց աննշան բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ. ոստիկանների ուղղությամբ շշեր և այլ իրեր են նետել: Դրան ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Բախումից հետո շարասյունը շարունակել է երթը, որի վերջին կետը Տրոկադերնո հրապարակն է:
Շաբաթ շարժման ցուցարարները բողոքի երթեր և հանրահավաքներ են նախաձեռնել նաև Փարիզի այլ շրջաններում:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիները նոյեմբերի 17-ից ի վեր բողոքի ցույց են իրականացնում ամեն շաբաթ: Նրանց բողոքի առարկան սկզբնապես բենզինի գնի թանկացումն էր, որին հաջորդել է նաև դժգոհությունը երկրի կառավարության քաղաքականությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Des gilets jaunes incendient un chantier à Bordeaux, des tensions dans la manifestation pic.twitter.com/aEFz7g8vtr
— BFMTV (@BFMTV) March 30, 2019