Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ
Փարիզի ոստիկանությունը «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում 30 ցուցարարի է ձերբակալել: Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ:
«Դեղին բաճկոնների» ակցիաները Փարիզում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չբարձրացնել բենզինի և վառելիքի հարկը:
Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով: