211652_close_icon
views-count2597 դիտում article-date 20:25 14-01-2019

«Արսենալը» հրաժարվում է «Բարսելոնայից» վարձակալել Սուարեսին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի՝ հունվարին վարձակալության իրավունքներով տեղափոխությունը «Արսենալ» կարող է չկայանալ: Կատալոնացիները 25-ամյա իսպանացուն պատրաստ են բաց թողնել միայն այն պայմանով, որ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը կպարտավորվի գնել Սուարեսի տրանսֆերը: Սակայն «Արսենալը» համաձայն չէ դրան: Ընդ որում, «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին տեղափոխության շուրջ արդեն պայմանավորվել է Սուարեսի հետ, որի հետ աշխատել էր «Սևիլյայում»:

Նմանատիպ նյութեր