«Արսենալը» շուտով կարող է «Բարսելոնայից» վարձակալել Սուարեսին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մրցաշրջանի երկրորդ հատվածը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի «Արսենալում»:
25-ամյա իսպանացին մոտ է վարձավճարով լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն: Քանի որ Սուարեսի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը, ապա, հավանաբար, «Բարսելոնան» կպահանջի, որ տեղափոխությունը իրականացվի հետագայում տրանսֆերն ամբողջությամբ գնելու իրավունքով:
Սուարեսը «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ միասին աշխատել է «Սևիլյայում»: