«Արսենալը» ցանկանում է «Բարսելոնայից» վարձակալել Դեմբելեին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն ամռանը կարող է փոխել ակումբը:
Նրա տրանսֆերով հետաքրքրված է «Արսենալը»: Լոնդոնցիների գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը, որը նախկինում աշխատում էր Դորտմունդի «Բորուսիայում», մշտական կապի մեջ է Դեմբելեի հետ:
«Արսենալը» կարող է վարձակալել ֆրանսիացուն: Դեմբելեն համապատասխանում է թիմի նոր գլխավոր մարզիչ Ունաի էմերիի խաղային փիլիսոփայությանը:
Բացի «Արսենալից», Դեմբելեին ցանկանում է ձեռք բերել նաև «Լիվերպուլը»: