45403 դիտում
15:01 12-01-2019
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց: «Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում: Ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է գործակալության հայտարարության մեջ։
Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ հասանելի են դառնում այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը, հնարավոր է դառնում կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ, գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։
Գործակալությունը խորհուրդ է տալիս ու հորդորում է չներբեռնել և չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
16:48 31-05-2016
ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին
2953 դիտում
21:11 30-12-2021
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախազգուշացնում է ֆիշինգային հարձակման մասին
Այս բաժնից
955 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
820 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը