1609 դիտում
16:48 31-05-2016
ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին
2016 թ-ի մայիսի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին՝ համաձայն Անձնական տվյալների պաշտպանության եվրոպական մարմինների համաժողովում ընդունված բանաձևի։
Այս մասին որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների անձնական տվյալների պաշտպանության մարմինների ամենամյա հանդիպման ժամանակ:
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացումներին և տարբեր երկրների փորձի ներկայացմանը նվիրված այս համաժողովը ԵՄ և եվրոպական այլ երկրների անձնական տվյալների լիազոր մարմինների հանդիպումն է, որը, սովորաբար, ամփոփվում է ոլորտի վերաբերյալ կարևոր փաստաթղթերի ընդունմամբ։
Նմանատիպ նյութեր
45400 դիտում
15:01 12-01-2019
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց
2953 դիտում
21:11 30-12-2021
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախազգուշացնում է ֆիշինգային հարձակման մասին
2527 դիտում
15:33 04-02-2020
Գործակալությունը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս
Այս բաժնից
481 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
625 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1099 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը