2749 դիտում
12:41 11-01-2019
Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը
Նիկոլաս Մադուրոն հունվարի 10-ին երկրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, նա կգլխավորի երկիրը մինչև 2025 թվականը ներքաղաքական բարդ իրադրության ու ԱՄՆ-ի, Եվրամիության ու լատինամերիկյան տարածաշրջանի երկրների մեծամասնության կողմից ճնշման պայմաններում։
Օգտվելով Սահմանադրության դրույթից՝ Մադուրոն խուսափել է ընդդիմադիր խորհրդարանի առջև ելույթից և երդումը տվել է Վենեսուելայի Գերագույն դատարանում իր կողմնակիցների շրջապատում:
Պաշտոնակալումից անմիջապես հետո նա հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի նոր տնտեսական միջոցառումներ՝ հավելելով, որ պատրաստ է համաշխարհային ասպարեզում հանդիպել իր կառավարության բոլոր քննադատների հետ ու ամբողջ ճշմարտությունը պատմել Վենեսուելայի մասին: Երդմնատվությունից հետո Մադուրոն ուղևորվել Է Ռազմական ակադեմիա, որտեղ ընդունել է զորահանդեսը: Այնուհետև հանդիսությունները շարունակվել են Միրաֆլորես նախագահական պալատում:
Վենեսուելական իշխանությունների տվյալներով՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել են 90-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում ներկա են եղել 6 պետությունների՝ Աբխազիայի, Բոլիվիայի, Կուբայի, Նիկարագուայի, Սալվադորի ու Հարավային Օսիայի ղեկավարները:
Նմանատիպ նյութեր
994 դիտում
20:30 10-01-2025
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
3148 դիտում
13:50 21-05-2018
Նիկոլաս Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում
4980 դիտում
09:59 18-09-2017
Նիկոլաս Մադուրոն իրեն նմանեցրել է Իոսիֆ Ստալինին
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր