211652_close_icon
views-count4722 դիտում article-date 09:59 18-09-2017

Նիկոլաս Մադուրոն իրեն նմանեցրել է Իոսիֆ Ստալինին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կարծես թե դուր է գալիս իրեն համեմատել տարբեր երկրների նախկին բռնակալ առաջնորդների հետ։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այս անգամ նա հայտարարել է, որ արտաքին նմանություն է տեսնում իր և ԽՍՀՄ առաջնորդ Իսոֆիս Ստալինի միջև։ VTV հեռուստաալիքին տված հարցազրույցում վենեսուելացի նախագահն ասել է. «Աշխարհում կան մարդիկ, ովքեր ինձ համարում են Կարիբյան տարածաշրջանի Ստալին։ Նայեք, ես ինքս էլ, երբ նայում եմ հայելու մեջ, տեսնում եմ, որ նման եմ Ստալինին»,-ասել է Մադուրոն։ Իսկ այս տարվա հուլիսին, երբ Մադուրոն կարմիր բերետ էր կրում, հայտարարել էր, որ նման է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնին։

Նմանատիպ նյութեր