3151 դիտում
13:50 21-05-2018
Նիկոլաս Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել Է պետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ավելի քան 5,8 մլն ձայն (մոտավորապես 68 տոկոս): Այդ մասին հայտնել Է Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան, փոխանցում է Interfax-ը։
«Քվեաթերթիկների 92,6 տոկոսի հաշվումից հետո մենք կարող ենք ասել, որ Նիկոլաս Մադուրոն ստացել Է 5 մլն 823 հազար 718 ձայն, (ընդդիմադիր թեկնածու) Էնրի Ֆալկոնը՝ 1 մլն 820 հազար 552 ձայն եւ Խավիեր Բերտուչին՝ 925 հազար ձայն»,- ասել Է Լուսենան: «Արդյունքներն անշրջելի բնույթ են կրում»,- նշել Է նա եւ հավելել, որ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 46,01 տոկոս:
Այսպիսով, Մադուրոն պետության ղեկավարի պաշտոնում կմնա մինչեւ 2025 թվականը:
Ընդդիմության առաջնորդ Էնրի Ֆալկոնը հրաժարվել Է ճանաչել ընտրությունների արդյունքները: «Մենք չենք ճանաչում այս ընտրական գործընթացը եւ այն անօրինական ենք համարում»,- գրել Է քաղաքական գործիչը Twitter-ում: Ֆալկոնի տվյալներով՝ ընդամենը 142 հազար դիմում Է ներկայացվել քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների եւ իր ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ: Նա պահանջել Է անցկացնել նոր ընտրություններ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրաժարվել Է օրինական ճանաչել Վենեսուելայի ընտրությունները: Համանման դիրք են բռնել Արգենտինայի, Չիլիի եւ լատինամերիկյան մի շարք այլ երկրներ։
Նմանատիպ նյութեր
2749 դիտում
12:41 11-01-2019
Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը
994 դիտում
20:30 10-01-2025
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
4980 դիտում
09:59 18-09-2017
Նիկոլաս Մադուրոն իրեն նմանեցրել է Իոսիֆ Ստալինին
Այս բաժնից
739 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
868 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1063 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ