61026 դիտում
13:26 29-12-2018
Երևանում առևանգված Lexus-ի և Mercedes-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 31-ամյա քաղաքացին, ում դուրս էին բերել Lexus-ից, մահացավ. պարզվել է 3 մահացածների և 2 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևան քաղաքի Շրջանային փողոցի բնակիչ, 31-ամյա Սարգիս Բաբուջյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 26-ին Իսակովի պողոտայում Lexus մակնիշի 04 CC 003 և Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաների բախումից հետո, ինչի հետևանքով Mercedes-ի վարորդ՝ 50-ամյա Էդվարդ Քոչարյանը, ուղևոր՝ 43-ամյա Նվեր Մելքոնյանը տեղում մահացել էին, իսկ Mercedes-ի մյուս ուղևոր՝ 42-ամյա Լուսինե Բաղդասարյանն ու ու Lеxus մակնիշի ավտոմեքենայից դուրս բերված 29-ամյա Էդմոն Բաղդասարյանն ու Ս. Բաբուջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/27/1113837/?fbclid=IwAR0_MRskF1VmeTB1jQUkxTKger5O0Vh8-tEIEAMh7mrcLS92nLqBgFHfhYc]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 26-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի թիվ 1033 զորամասի դիմաց, բախվել էին Lexus մակնիշի 04 CC 003 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Էդվարդ Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաները
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1, թիվ 8 և թիվ 18 փրկարարական ջոկատները։ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որից հետո վթարի հետևանքով գետնին հայտնված մահացածին և Mercedes-ի վարորդին պատգարակով մոտեցրել էին դի տեղափոխող ավտոմեքենային։
Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանն ու քննչական բաժնի պետ Ա. Վանյանը։
Պարզվել էր, որ մահացածներն են Mercedes-ի վարորդ Է. Քոչարյանը և Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 43-ամյա Մհեր Մելքոնյանը։ Իսկ վիրավորներն են 42-ամյա Լուսինե Բաղդասարյանը, Lexus ավտոմեքենայից դուրս բերված Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Էդմոն Բաղդասարյանը և Սարգիս Բաբուջյանը։ Նրանց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին։
Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մինչ փրկարարները, ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում աշխատանքներ էին կատարում, մի քաղաքացի ժամը 00։30-ի սահմաններում դիմել էր Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ որոշ ժամանակ առաջ Լենինգրադյան փողոցում իր Lexus մակնիշի ավտոմեքենան առևանգել էին։ Իրավապահները պարզլ էին, որ խոսքը նշված վթարի մասնակից Lexus-ի մասին էր, որի բեռնախցիկում հայտնաբերվել էր նաև արտասահմանյան համարանիշներ։
Պարզվել էր նաև, որ Lexus-ը դեպի օդանավակայանի ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին, այնուհետև երկաթե գովազդային սյանը և առաջ ընթանալով՝ անցել բետոնե բաժանարար գոտու վրայով՝ հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, այնուհետև բախվել Mercedes-ին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)