211652_close_icon
views-count7722 դիտում article-date 22:50 14-03-2014

Պարզվել է երեկ Երևանում Mercedes- ների բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 13-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ Mercedes Benz E 320 մակնիշի 86 NA 086 համարնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Ներսիսյանը, իսկ Mercedes Benz E 200 մակնիշի 75 VV 557 համարնիշի ավտոմեքենան վարել է, Երևանի բնակիչ 23-ամյա Արթուր Անուշավանյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ վերջիններս և Ա. Ներսիսյանի ավտոմքենայի ուղևորներ Երևանի բնակիչներ 24-ամյա Համլետ Ավագյանը, 22-ամյա Սոնա Գրիգորյնաը և 21-ամյա Սուսաննա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սոնա և Սուսաննա Գրիգորյանները քույրեր են և սովորում են Մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսում: Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/1403140003423/]վաղ վթարի վայրից[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 13-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, նախկին Երևան Սիթի սուպերմարկետի դիմաց, բախվել էին Երևան քաղաքի Դանիել Վարուժան 3-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Քարամյանի անվամբ հաշվառված Mercedes մակնիշի 86 NA 086 համարանիշի և Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 41-ամյա Արթուր Սարգսյանի անվամբ հաշվառված Mersedes մակնիշի 75 VV 557 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի մասին տեղեկացվել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ օպերատիվորեն վթարի վայր էին ուղարկվել 1-03 շտապօգնության աշխատակիցները, ովքեր 1 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մալաթիա, 4 հոգու՝ Էրեբունի բժշկական կենտրոններ: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր