211652_close_icon
views-count5635 դիտում article-date 19:04 28-12-2018

ԿԲ-ն ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում

ԿԲ նախագահի որոշմամբ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2019 թ. հունվարի 14-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: [url=https://www.cba.am/AM/News/Pages/news_18-09-18_1.aspx#sthash.mXtUVVI5.2bVeABWq.dpbs]Այստեղ[/url] ներկայացվում է արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց ցանկը:

Նմանատիպ նյութեր