Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ կանցկացվեն ԿԲ նախագահի հրահանգով
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը որոշումէ ստորագրել, որում ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 391-րդ և 395 -րդ հոդվածները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությանը արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած հետևյալ անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2017 թվականի հունվարի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել ստուգումներ՝ փոխանակաման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
2. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։