Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 04:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ «Ծովինար» գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան: