Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Այսօր ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ս. Շ.-ի «ՎԱԶ 21-06» մակնիշի 34VC123 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է Ակունք-Խաչաղբյուր 4-րդ կմ-ի մոտակայքում: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: