211652_close_icon

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

views-count922 դիտում article-date 11:06 12-01-2015
Հունվարի 12-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միթսուբիշի» մակնիշի 34 ՕV 430 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր