211652_close_icon
views-count1828 դիտում article-date 11:39 07-12-2014

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան

Այսօր՝ ժամը 05.36-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Սպիտակ հատվածի 21-րդ կմ-ում: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գրանդ Չերոկի» մակնիշի 34 ԼՏ 806 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր