5210 դիտում
14:47 05-12-2018
Սա քաղաքական հետապնդում է, որի հրահանգը տվել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը. Դավիթ Շահնազարյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու պնդումների վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը դիտել է որպես հաղորդում ծանր հանցագործության մասին և վերջինս հրավիրվել է ԱԱԾ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/05/davit-shahnazaryan/2864004]Tert.am[/url]-ը։
«Երեկ երեկոյան 21:45 սահմաններում զանգ ստացա, զանգողը ներկայացավ ԱԱԾ սպա և հարցրեց՝ երբ տանը կլինեմ, որովհետև շտապ բան ուներ ինձ հանձնելու, ասացի՝ առավոտյան: Ասացի, որ գտնվում եմ «Ցենտրալ» սրճարանում, խոստացան, որ 5 րոպեից կգան: Քիչ անց մոտեցան երկու երիտասարդներ, ցույց տվեցին վկայականները և ինձ տվեցին մի թուղթ, որը վերցրի, գրված էր, որ ինձ առավոտյան 10:00-ին հրավիրում են ԱԱԾ: Ես ասացի, որ 10:00-ին զբաղված եմ, ինձ հարմար է ժամը 13:00-ին: Պատրաստվում էի այսօր գնալ ԱԱԾ, անել հայտարարություն, բայց ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն հրապարակեց այս ամենը: Դրանից հետո անիմաստ էր ժամանակ կորցնել, գնալ այնտեղ: Ես ասելու էի, որ այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը նրանց տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Այս ամենն ասելուց հետո դուրս էի ուզում գալ այնտեղից»,- մանրամասնեց Դավիթ Շահնազարյանը:
Նա նշեց, որ ՀՔԾ-ից էլ հրավեր էր եկել, բայց «ամոթանք էր տվել», չէր վերցրել:
«ԱԱԾ-ի կողմից ինձ տրված փաստաթղթում գրված է, որ նոյեմբերի 27-ին ես որոշ հայտարարություններ եմ արել, որ ներկայիս կառավարությունը՝ իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, իրականացնում է քաղաքականություն, որը ձևակերպել եմ՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն:
Եթե 27-ին եմ արել այս հայտարարությունը, ինչո՞ւ են հիմա կանչում: Կանչում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրահանգել է: Ինձ ասել են, որ Արցախի հարցը քննարկեմ ԱԱԾ-ում: Ես հայտարարում եմ, որ ներկայիս վարչախումբն իրականացնում է այդ քաղաքականությունը: Փաստաթղթում իրենք իրավական գնահատական են տվել, ես առայժմ չեմ տալիս, տվել եմ քաղաքական գնահատական, պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Ինչո՞ւ վարչապետը չեկավ: Ինքը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով, սա սպառնալիք չէ, խոստում է, գալու է այդ օրը»,- շեշտեց նա:
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ինքը որոշել էր գնալ ԱԱԾ, որովհետև ղեկավարել է այդ կառույցը, դրանից անցել է 23 տարի և որևէ բացասական գնահատական այս կառույցին չի տվել: Նրա ձևակերպմամբ՝ այսօր Հայաստանում իրավական կառույցներ գոյություն չունեն, «դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ կապ չունեն, պաշտպանում են միայն Փաշինյանի շահերը»:
«Սա քաղաքական հետապնդում է, փորձ է՝ վախեցնելու այն մարդկանց, որոնց թիվը մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/05/davit-shahnazaryan/2864004]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3093 դիտում
10:31 14-01-2021
ԱԱԾ-ին հանձնարարվել էր գործի դնել գաղտնի թղթապանակները. ինչու չի կատարվել քաղաքական հրահանգը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
937 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
670 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1177 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան