211652_close_icon
views-count4978 դիտում article-date 17:09 16-06-2019

Արմեն Սարգսյանն ապացուցում է, որ չունի ո՛չ քաղաքական, ո՛չ մարդկային արժանապատվություն․ Հ․ Մելիք-Շահնազարյանը ՝ նախագահի կողմից Վ. Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին. Tert.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի մոտ տպավարություն է ստեղծել, որ նախագահն այդ պաշտոնը զբաղեցնում է մեկ նպատակի համար՝ միջազգային հարթակներում ուժեղացնել իր կապերը և հանրապետության ղեկավարի պաշտոնը ծառայեցնել իր անձի PR-ի համար։ Նա [url=https://www.tert.am/am/news/2019/06/16/hrant-meliq-shahnazaryan/3026570?fbclid=IwAR0jM5wS6lPsqAfo_SW2oRRH8iizwiT5PDKdNLvQ_Xg0DVfCjnYoalePcTc]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ Սահամադրությամբ նախագահին վերապահված լիազորությունները կամ Սահմանադրության երաշխավոր լինելու առաքելությունը նախագահ Արմեն Սարգսյանին չեն հետաքրքրում։ «Բոլոր նման դեպքերում նախագահ Արմեն Սարգսյանը տուրք է տալիս կա՛մ իշխանությունների ցանկություններին, կա՛մ ժողովրդական լայն զանգվածի պահանջներին։ Այսինքն՝ ամեն ինչ անում է զուտ մեկ խնդիր լուծելու համար՝ իր անձնական PR-ի ը, եթե դրա համար պետք է լինում գնալ տղամարդուն ոչ վայել քայլերի, այսինքն՝ հարմավողականություն դրսևորել և այլն, նա առանց երկմտելու դրսևորում է։ Իսկ Վահե Գրիգորյանի դեպքում տեսանք նաև, որ այդ PR-ի համար պատրաստ է գնալ նաև օրենսդրության խախտման, որովհետև 2-րդ անգամ նա թեկնածություն առաջադրելու իրավունք չուներ»,- ասաց նա։ Քաղաքագետը շեշտեց՝ ՀՀ-ում, հանձիսն Արմեն Սարգսյանի, վարկաբեկվում է նախագահի ինստիտուտը, իսկ հիմնական վարկաբեկող հենց ինքն Արմեն Սարգսյան է։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը նախագահ Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ և դեմագոգ էր որակել։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/16/hrant-meliq-shahnazaryan/3026570?fbclid=IwAR0jM5wS6lPsqAfo_SW2oRRH8iizwiT5PDKdNLvQ_Xg0DVfCjnYoalePcTc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր