Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 57–մյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝  նոյեմբերի 30-ին,  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը  18:00-ի սահմաններում Աղթալա քաղաքի բնակիչ, 57-ամյա  Ալբերտ Դալլաքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 86 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 30 ԼՍ 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 62-ամյա Սիրանուշ Խաչատրյանին:
Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Նավասարդյանի գլխավորությամբ:
 Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նախապատրաստվոծ նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
                                            
                    
                                            
                        
            

