68068 դիտում
09:54 28-11-2018
Ախորժակն ուտելիս է բացվում. նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քրոջը բժշկականում զրկել են արտոնությունից
Նախկին իշխանավորները «խասյաթ» ունեին իրենց հարազատներին պրոֆեսորների, դասախոսների կոչումներ նվիրել, ասենք, օրինակ, որպես ծննդյան կամ, ասենք, հարսանիքի նվեր:
Բոլոր համալսարաններում էլ նմանատիպ հաստափոր ցուցակներ կան «յուղոտ» պաշտոնների, որոնք զբաղեցնում են նախկին պաշտոնյաների հարազատները:
Բժշկական համալսարանում ևս նման արտոնյալների ցուցակ կա, որի մեջ արդեն 10 տարուց ավելի իր պատվավոր տեղն է գրավում Տ. Սարգսյանի քույրը՝ Աննա Սարգսյանը, ով զբաղեցնում է արտասահմանցիների դեկանի «յուղոտ» պաշտոնը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ բժշկական համալսարանում սկսվել է դեկանների ընտրության գործընթացը և նախկին վարչապետի քույրը չի ուզում իր դիրքերը զիջել և ակտիվ պայքարի է դուրս եկել ու կրկին ուզում է արտոնյալ կարգավիճակում գտնվել:
10 տարի շարունակ արտոնյալ դեկանի կարգավիճակ ունեցող, նախկին վարչապետի քրոջը վրդովվեցրել է, որ փորձում են իրեն արտոնյալ «հատուկ» պայմաններից զրկել, ասենք, առանց «իր հետ ճշտվելու», նշանակել են դեկանի ընտրության, օր, «ռիսկ են արել» փոխդեկաններ, նշանակվել է, ովքեր չունեն իր «դաբրոն» և չեն կատարում իր հրամայականները:
Ինչպես ասում են, ԵՊԲՀ-ն հետ չի մնում քարոզարշավից և այսօր բավականին «թեժ» ընտրությունների մեջ է:
Սպասենք այսօրվա ընտրությունների արդյունքներին և պարզ կդառնա, թե Տ. Սարգսյանի թուրը նախկինի նման աջ ու ձախ կտրո՞ւմ է, թե՞, իրոք, իրավիճակ է փոխվել մեր երկրում և «արտոնյալներ» այլևս չկան:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39619 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է