211652_close_icon
views-count118199 դիտում article-date 22:44 29-07-2017

Ախորժակն ուտելիս է բացվում. նախկին միլպետն ու քրեականի օպերն ինչո՞ւ և ինչպե՞ս են Երևանում ներխուժել հյուրանոցային համալիր, մինչդեռ գործը դեռ դատական ավարտ չի ունեցել

Արդեն 10 օր է՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ 57-ամյա Վարազդատ Մանուկյանը չի կարողանում մուտք գործել 2005 թվականից իր կողմից որպես սեփականություն հանդիսացող Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 29/73 հասեցում գործող «Էս–Վի» հյուրանոցային համալիր և շոգեբաղնիք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեց, որ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, գնդապետ Վարազդատ (ում ոստիկանական համակարգում ավելի շատ ճանաչել են Վարուժան անունով) Ադամյանը մոտ 15 հոգով, առանց նախազգուշացման ներխուժել է Վ. Մանուկյանին պատկանող նշված օբյեկտ ու հայտնել, որ օբյեկտի սեփականատերը արդեն ինքն է, և աշխատակիցներին է ներկայացրել մի երիտասարդի՝ ասելով. «Այսուհետ հյուրանոցի տերը ես եմ, իսկ տնօրենը Արման Սամվելյանն է»: Բաղնիքի հարևանությամբ ապրող բնակիչները, որոնք հասկանալի պատճառներով չուզեցան տեսախցիկի առաջ կարծիք հայտնել, ասում էին. -Այս օբյեկտը տարիներ առաջ մեր՝ բնակչներրիս աչքի փուշն էր, ինչ ասես չէր լինում, բայց հենց Վարազդատը, ում նաև Վարո են ասում, դարձավ սեփականատեր, լրիվ բարդակը վերացավ, ո՛չ անհանգստացնում էին մեզ, ո՛չ էլ բողքներ ունեինք: Այս ամսվա 18-ն էր, թե 19-ը, 15 հոգով հարայ-հրոցով ընենց հարձակվեցին հյուրանոցի վրա, մեզ թվաց Բաքուն են գրավում, դրանց ձեներից դիվադադար էինք եղել: Հետո իմացանք, որ ինչ-որ ոստիկանության նախկին գնդապետ իր թայֆայով, դատական ատյաններում մի քանի մախինացիաներ անելուց հետո, ինչ-որ թուղթ է վերցրել ու էդ թղթի հիման վրա սեփականատիրոջը՝ Վարոյին, փաստի առջև կանգնեցրել: Մենք տեսանք նաև, որ այդ օրը Վարոն մոտեցավ այդ նախկին ոստիկան սպային, բայց թե ինչ էին խոսում իրար հետ, մենք չգիտենք: Հիմա ողջ թաղամասը ահ ու սարսափի մեջ է, կանգնում են դրսում, բացեիբաց հայտարարում են. «Մեր դեմ խաղ չկա, դատարաններում ցանակացած հարց մեր սրտով անցկացնում ենք»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով դատական ատյաններում դեռ վերջնական վճիռ չի կայացվել, և ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Վ. Ադամյանը այս պահին կատարել է ինքնաիրավչություն, ինչի համար էլ օբյեկտի նախկին սեփականատեր Վ. Մանուկյանը պատրաստվում է դիմել համապատասխան ատյաններին: Լուրեր էին տարածվել նաև, որ Վ. Ադամյանը կապ ունի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հետ, սակայն այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատսխանում: Նա Հ . Թամամյանի հետ այնքանով է կապ ունեցել, ինչքան խոզը տուռնիկի: Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Ադամյանը նախկինում աշխատել է որպես ներքին գործերի Արաբկիրի բաժնի պետ, ում վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են քննվել, ինչպես ոստիկանության շտաբում, այնպես էլ ներքին անվտանգության վարչությունում և ՀՀ գլխավոր դատախազությունում, իսկ նրա հետ հյուրանոց «ներխուժած» երիտասարդը, ում Վ. Ադամյանը ներկայացրել է որպես տնօրեն՝ Արման Սամվելյան, նա ժամանակին աշխատել է Վ. Ադամյանի հետ Արաբկիրի ներքին գործերի բաժնում որպես Քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր: Ա. Սամվելյանի հայրն էլ ժամանակին աշխատել է Արաբկիրի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում որպես պետ, իսկ հետո՝ Ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչությունում: Ս. Սամվելյանի եղբայրն էլ՝ Վարդան Սամվելյանը, տարիներ առաջ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ աշխատում էր Նուբարաշենի խճուղում գտնվող հանրության ավելի շատ հայտնի «սպեցնազում», նա այդ ժամանակ մի ամբողջ զինանոցով Ավանում ներխուժել էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր և փորձել պայթեցնել այն, սակայն ոստիկանները կարողացել էին վնասազերծել նրան: Ի դեպ՝ էլեկտրոնային լրատվամիջոցներով նշված հյուրանոցային համալիրի մասին հրապարկվող լուրերի մեջ տեղադրվել է Դավիթաշեն վարչական շրջանում գործող «SV» ռեստորանային համալիրի լուսանկարը, ինչն էլ հանրության և ընթերցողների մոտ սխալ կարծիք է ձևավորել, թե խոսքը Դավիթաշենում գործող «SV» ռեստորանի մասին է: Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնենք Մանանդյան փողոցում գործող «Էս–Վի» հյուրանոցային համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: [b]Նախկին միլպետ Վարազդատ (Վարուժան) Ադամյանն է[/b] [img]http://img.shamshyan.com/bphotos/2017/07/29/001fcbec5daf14a778c951cad1a4e400.JPG[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր