211652_close_icon
views-count70591 դիտում article-date 12:35 18-06-2020

Ախորժակն ուտելիս է բացվում. հայտնի փաստաբանը պայքարում է արդարության վերականգնման համար. «էպիկենտրոնում» նախկին վարչապետն ու Արտաշատի ոստիկանության «թաղայինն» են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը հերթական անգամ պայքարում է քաղաքացու իրավունքների ոտնահարման դեմ։ Այսօր՝ հունիսի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնի փաստաբանն ասում էր. «Խնդիրը, որ ուզում եմ ներկայացնել, բավականին խորը արմատներ ունի։ Պետական որոշ իշխանավորների դրսևորած ոչ իրավաչափ վարքագիծը բերել է մարդկանց սեփականության իրավունքների կոպիտ խախտումների։ Փաստաբանը հայտնում է նաև, որ իրենք կարողացել են հայտնաբերել լուրջ ապօրինություններ. «Սակայն ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողը ցուցաբերել է անփութություն և առանց լուրջ հիմքերի մերժել է մեր կողմից բարձրացված հարցը, այն է՝ քրեական գործի հարուցումը։ Խնդիրը կայանում է նրանում, որ իմ պաշտպանյալ Գևորգ Մուրադյանի հարազատները հայտնել են, որ տարիներ առաջ Գ. Մուրադյանը կանխիկ գումարով գնել է Արտաշատի գինու-կոնյակի գործարանի թվով 66 հատ անվանական բաժնեմասեր, իսկ հետո ինչ-ինչ հանգամանքներում որոշ մարդիկ պարզում են, որ նա բաժնեմաս չունի։ Մյուս բաժնեմասը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և երևի այդ հանգամանքից կաշկանդված լինելով՝ Արտաշատի ոստիկանությունը, մարզի դատախազությունը աչք են փակել։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե ասում եք, թե իրավիճակ է փոխվել, բոլոր կատարված ապօրինություններրը ջրի երես է դուրս բերվելու, ու մեղավորները պատժվելու են, և վերականգնվելու է արդարությունը, ապա այս դեպքում ինչո՞ւ եք կաղում։ Պարզ ու հստակ՝ Արտաշատի ոստիկանության համայնքային ոստիկանին ներկայացրել ենք փաստերով, սակայն նա պատասխանել է, որ հանցակազմ չկա, քրեական գործի հարուցումը մերժել է։ Վայ էն երկրին, որ պետք է համայնքային ոստիկանության աշխատողը կկաղի իրավաբանությունից»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր