211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը հերքում է մայիսից Հայաստանին զենք չմատակարարելու մասին լուրերը

views-count2894 դիտում article-date 14:07 27-11-2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերքում է այն տեղեկությունը, թե մայիս ամսից Հայաստանին զենք չի մատակարարվել։ Այս մասին Փաշինյանն ասաց Վանաձոր քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում՝ արձագանքելով ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը։ «Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով։ ՀՀ զինված ուժերն ու հայ ժողովուրդը պատրաստ է կանգնել մինչև վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր