Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը․ Տիգրան Ավինյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը
[url=https://www.tert.am/am/news/2020/05/06/Avinyan/3281815?fbclid=IwAR1n37Q9-hYOM1WPQtoEz1_pgYqxvHreyD3FnIHqQ96XT_XlcWKZ2hrXw3o]Tert.am[/url]-ը գրում է. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում հերքեց իր հրաժարականի մասին լուրերը:
«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը չպատասխանեց հարցին արդյո՞ք տարաձայնություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ մամուլը վերջին օրերին պարբերաբար գրում էր Տիգրան Ավինյանի, վարչապետի և ՔՊ-ականների միջև տարաձայնությունների և նրա հրաժարականի հավանականության վերաբերյալ: