4631 դիտում
22:28 10-07-2018
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները:
Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել:
«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:
Նմանատիպ նյութեր
1115 դիտում
10:12 08-10-2015
Toyota-ն հերքում է «Իսլամական պետությանը» ավտոմեքենաներ վաճառելու մասին լուրերը
3823 դիտում
10:29 07-12-2017
Իրանը բարձրաձայնում է Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու անթույլատրելիության մասին. «168 ժամ»
Այս բաժնից
1108 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը