211652_close_icon
views-count6129 դիտում article-date 21:47 21-11-2018

Նոյեմբերի 24-ին տեղի կունենա համաերևանյան մեծ երթ, կսկսենք քայլել Նոր Նորքից. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 24-ին Երևանում տեղի կունենա մեծ երթ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երթը համաերևանյան է: «Հույս ունեմ, որ լավ կքայլենք: Ի վերջո հեղափոխության փուլն արժևորելու, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ևս մեկ անգամ ազդարարելու համար: Անցնելու ենք Երևանի բազմաթիվ փողոցներով: Փորձելու ենք լինել վարչական շրջաններում: Նոյեմբերի 24-ին՝ 10:00-ին կքայլեմ Նոր Նորքից՝ ռազմական ինստիտուտի դիմացի մայթից: Կքայլենք ներքև: Կգնանք Քանաքեռ Զեյթուն, Կոմիտաս: Սպասում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ քայլելու մեծ ուժ են զգում: Սա շատ լավ առիթ է, որ ձեզ տեսնեմ, շփվենք մի քիչ: Կարոտել եմ բոլորիդ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր