211652_close_icon
views-count1149 դիտում article-date 17:48 15-07-2015

«Ողջույն Նոր Նորքից» խորագրով միջոցառում` «Երևանյան ամառ 2015» - ի շրջանակում

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ ամառային հանգիստը Երևանում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան դարձնելու համար: Զուգահեռաբար, վարչական շրջաններում կազմակերպվում են բակային ճամբարներ: Այս երկու ծրագրերի շրջանակում հուլիսի 14-ին Նոր Նորքում տեղի է ունեցել «Ողջույն Նոր Նորքից» խորագրով գլխավոր միջոցառումը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչներ: Միջոցառումը մեկնարկել է Նոր Նորքի հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի օրհնությամբ: Ամառային տոնական երեկոյի ընթացքում երեխաների և նրանց ծնողների բարձր տրամադրությունն ապահովել են տեղի պարախմբերը, դուդուկահարների համույթը, անհատ կատարողներ, ինչպես նաև բակային ճամբարներին մասնակցող նորնորքեցի շնորհաշատ երեխաները: Փոքրիկների այդ օրն ավելի են հագեցրել սիրված հեքիաթների հերոսներն ու ուրախ ծաղրածուն: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից ճամբարի ընթացքում անցկացված շարադրության և նկարչության մրցույթի հաղթող 20 երեխա պարգևատրվել է անակնկալ նվերներով: Երեխաներին մատուցվել են նաև այլ հաճելի անակնկալներ: 10 անվանակարգում խրախուսական նվերների արժանացան նաև ճամբարի ընթացքում սաների հաճելի և անմոռաց հանգիստը կազմակերպող մանկավարժները:

Նմանատիպ նյութեր