2074 դիտում
16:03 19-11-2018
Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերվող ծրագիրն այս պահին իրականացվում է. Հայկ Մարության
Մայրաքաղաքում աղբահանության խնդրի հետ կապված տարբեր առաջարկներ կան, դիտարկվում են բոլորը, և կիրականացվի այն առաջարկը, որն ամենահարմարը կլինի Երևան համայնքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այս պահին ուսումնասիրում ենք առաջարկները»,-ասաց նա:
Մարությանի խոսքով՝ Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերվող ծրագիրն այս պահին իրականացվում է՝ եվրոպական բանկերից մեկի միջոցով: «Դրան զուգահեռ մենք դիտարկում ենք նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման մասին առաջարկը: Երբ ես գտնվում էի Ֆրանսիայում, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին ասացի, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտի և աղբահանության հետ կապված, և տիկին խորհրդի նախագահը, միանգամից արձագանքելով, արդեն իր այցելության ընթացքում, իր պատվիրակության կազմում ներառել է համապատասխան մասնագետների: Այսօր առաջին անգամ խոսել ենք, և արդեն իսկ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մեկ-երկու շաբաթով մասնագետները կայցելեն Հայաստան, և մենք միասին կուսումնասիրենք թե աղբահանության, և թե տրանսպորտի ոլորտը և արդեն կունենանք այդ ուսումնասիրությունների արդյունքները»,-նշեց քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
1127 դիտում
14:05 23-06-2014
Եղվարդում հերթական ջրաշինարարական ծրագիրն է իրականացվում. ֆոտո
6730 դիտում
18:06 21-10-2018
Հայկ Մարության. Այս շաբաթ կլսեք կադրային փոփոխությունների մասին. Tert.am
Այս բաժնից
772 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
880 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի