211652_close_icon
views-count10030 դիտում article-date 11:57 06-02-2021

Թշնամու կողմից օկուպացված Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանի մի քանի հազար շիշ գինի դրվելու է աճուրդի. հասույթն ուղղվելու է նոր գործարանի կառուցմանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և բարերար Գաբրիել Չեմբերջյանի հետ համատեղ նկար։ Սերգեյ Սմբատյանն իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է.

«Մեր նվագախմբի 15-ամյակին նվիրված բարեգործական ընթրիքին հյուրընկալել էինք պատերազմի ընթացքում թշնամու կողմից օկուպացված Հադրութի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանի սեփականատեր Գրիգորի Ավետիսյանին, որի կողմից նվեր ստացված մեկ շիշ գինին դրվեց աճուրդի։ Այն գնեց մեր նվագախմբի լավ բարեկամ Գաբրիել Չեմբերջյանը և միանգամից նվիրեց մաեստրո Տիգրան Մանսուրյանին՝ որպես նվեր նրա ծննդյան առթիվ:

Ուրախ եմ, որ հայտարարվեց նաև, որ մի քանի հազար շիշ դրվելու է աճուրդի, և ողջ հասույթն ուղղվելու է նոր գործարանի կառուցմանը:
Մենք անպարտելի ենք, երբ միասին ենք»։




 

Նմանատիպ նյութեր