Ուկրաինացի ռոք-երաժիշտը համերգի ժամանակ կոտրել է բեմահարթակը և ցած ընկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինական «Ֆիոլետ» ռոք-խմբի ղեկավար Սերգեյ Մարտինյուկը Լուցկում համերգի ժամանակ ցած է ընկել:
Երգերից մեկի կատարման ժամանակ Մարտինյուկը ակտիվ շարժումներ է արել և տեղում ցատկոտել: Ամենայն հավանականությամբ, փայտե բեմահարթակը չի դիմացել այդ ծանրությանը. երաժիշտը կոտրել է հարթակն ու ցած ընկել:
Ընկերները երգչին օգնել են դուրս գալ առաջացած փոսից, որից հետո Մարտինյուկը շարունակել է կատարումը: