211652_close_icon
views-count4175 դիտում article-date 17:34 23-09-2016

Գյումրիում կկայանա մեծամասշտաբ և աննախադեպ «Գյումրի Ռոք Ֆեստ 2016» առաջին միջազգային ռոք փառատոնը

«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական ՀԿ-ն 2016 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում իրականացնում են մեծամասշտաբ և աննախադեպ «Գյումրի Ռոք Ֆեստ 2016» առաջին միջազգային ռոք փառատոնը Գյումրիում: ՀՀ Մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի և «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում հանրապետության երկրորդ քաղաքը մեկտեղելու է շուրջ 10 Հայաստանյան և միջազգային հեղինակավոր ռոք խմբեր աշխարհի տարբեր ծայրերից: Փառատոնը տեղի է ունենալու ս.թ. սեպտեմբերի 24-25- ին: [b] «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական ՀԿ հանրային կապերի թիմ[/b]

Նմանատիպ նյութեր