211652_close_icon
views-count1299 դիտում article-date 23:12 07-06-2022

երևանում տեղի կունենա «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայտնի ու սիրված ռոք երգերը՝ դասական հնչողությամբ

Հունիսի 8-ին՝ ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայտնի ու սիրված ռոք երգերը՝ դասական հնչողությամբ:

«Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը ստեղծվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում և առաջին անգամ ներկայացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի 22-ամյակի առիթով։

Ծրագրում կհնչեն Rammstein- Deutschland, Iron Maiden- Fear of The Dark, Led Zeppelin-
Kashmir, Scorpions- Wind of Change, The Beatles- Come Together, Pink Floyd- High Hopes,
Deep Purple- Smoke on the Water, Queen- We Are The Champions և այլն։

Մենակատար՝ Վարդան Գաբոյան (կիթառ)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Նմանատիպ նյութեր