2080 դիտում
12:31 09-11-2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտնաբերված խախտումներով հաշվարկվել է 12 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 43 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 17-ի վերաբերյալ նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 41 դեպք, հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (91 հաճարենի) հաշվարկվել է 9.366.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (4.72 խմ)՝ 85.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 16 դեպքով (35.64 խմ) հաշվարկվել է 1.177.840 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (18 սոճենի) հաշվարկվել է 1.095.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3.7 խմ)՝ 121.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Երևան՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 թեղի, 2 սալորենի, 3 հացենի, 2 ծիրանենի) հաշվարկվել է 490.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3.5 խմ) հաշվարկվել է 126.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Լոռի՝ ջրային ռեսուրսների պահպանության իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.750.760 ՀՀ դրամ։
Նմանատիպ նյութեր
2062 դիտում
14:15 13-03-2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է 14.767 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
1876 դիտում
14:45 29-03-2018
Բնապահպանության նախարարությունը հաշվարկվել է 9.356.930 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
739 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը