211652_close_icon
views-count2770 դիտում article-date 17:51 06-12-2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում հաշվարկվել է 293 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 293.072.781 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 11 դեպքով նշանակվել 1.180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 29 դեպք, որից 28-ով հաշվարկվել է 277.340.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (3 հաճարենի, 1 բալենի, 4 բոխի, 1 ուռենի) հաշվարկվել է 405.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (0,3 խմ թափուկ վառելափայտ)՝ 5.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 բոխի, 6 հաճարենի) հաշվարկվել է 1.701.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 14 դեպքով (47,15 խմ վառելափայտ, 23,45 խմ թափուկ վառելափայտ)՝ 2.011.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով իրականացվել է 23.800 ՀՀ դրամ չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ։ Արմավիր` նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 108.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 բարդի) հաշվարկվել է 33.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կոտայք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,9 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 5.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3920 գիհի) հաշվարկվել է 268.997.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Իրականացվել է 1 ստուգում։ Սյունիք՝ նախկինում Հայանտառ ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (86 ծառի կոճղ) հաշվարկվել է 4.050.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 66.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ իրավախախտման 2 դեպքով (38 հատ՝ 13,2 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 66.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 9 դեպք, 5-ով հաշվարկվել է 156.66.031 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կոտայք՝ ապօրինի ջրօգտագործման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված առանց համապատասխան թույլտվության անտառային հողերում շինարարական աշխատանքների իրականացման 2 դեպքով հաշվարկվել է 2.253.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ նախկինում արձանագրված ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ նախկինում արձանագրված առանց ջրօգտագործման թույլտվության 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Արագածոտն՝ նախկինում արձանագրված բուսահողի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված հողի բերրի շերտի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 1.879.891 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Իրականացվել է 1 ստուգում։ Երևան՝ «Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ–ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 11.483.140 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.732.000 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր