211652_close_icon
views-count2065 դիտում article-date 14:15 13-03-2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է 14.767 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 52 դեպք, որից 24 դեպքով հաշվարկվել է 14.767.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 28 դեպքով նշանակվել է 3.665.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 46 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 14.767.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 22-ով նշանակվել 2.865.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (32 բալենի, 2 բարդի, 144 բոխի, 1 ցցաչոր բոխի, 9 թեղի, 1 ցցաչոր թեղի, 7 թխկի, 6 լորենի, 1 կաղնի, 97 հաճարենի, 13 հացենի, 55 ուռենի) հաշվարկվել է 11.523.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (13.98 խմ վառելափայտ, 5.3 խմ շինափայտ)՝ 902.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ապօրինի փայտանյութի տեղափոխման 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (7 ընկուզենի, 5 բոխի, 4 թխկի, 1 հացենի) հաշվարկվել է 405.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 12 դեպքով (4.74 խմ վառելափայտ, 14.6 խմ թափուկ վառելափայտ, 2.5 խմ կողահատ տախտակ 395 պարկ փայտածուխ)՝ 805.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով (2 խմ երեսաթափ) նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 4 դեպքով նշանակվել է 680.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 11 դեպքով՝ 1.435.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 կաղնի, 5 բոխի, 6 լորենի, 4 հացենի, 3 թխկի, 4 սոճենի, 13 ցցաչոր սոճենի) հաշվարկվել է 892.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ծիրանենի, 1 թեղի) հաշվարկվել է 240.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Գեղարքունիք՝ 1 դեպքով (ջրաչափի բացակայություն) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Իրականացվել է թվով 3 ստուգում: Արմավիր՝ նախկինում «ՏՆԱ-ՇԻՆ ԱՇՈՏ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Արագածոտն՝ նախկինում «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կոտայք՝ «ԱՎ-ՍԹՈՆԵ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Կոտայք՝ «Դեմեր» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 16 գործ (1.650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 815.765 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր