Թուրքիան և Ադրբեջանը հայտնվել են Եվրոպայում ամենավատը անգլերենին տիրապետող երկրների շարքում
EF Education First միջազգային ուսումնական կենտրոնը հարցումներ և հետազոտություններ է իրականացրել՝ անգլերենի իմացության մակարդակը։
Կենտրոնը հարցումներ է անկացրել 88 երկրների մոտ1,3 մլն քաղաքացիների շրջանում: Հարցումներն անցկացվել են այնպիսի երկրներում, որոնց մայրենին չի հանդիսանում անգլերեն լեզուն:
Կենտրոնը իմացությունների մակարդակները բաժանել է «շատ լավ», «լավ», «միջին», «վատ», «շատ վատ» դասակարգումների:
Արդյունքները ցույց են տալիս, որ հարևան Թուրքիան և Ադրբեջանը եվրոպական 19 երկրների շարքում անգլերենին ամենավատը տիրապետող երկրներից են:
Երկրների ընդհանուր ցուցակում Թուրքիան և Ադրբեջանը հայտնվել են «շատ վատ» դասակարգման մեջ: