Կրեմլը ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններն անվանել է ամենավատը՝ վերջին մի քանի տասնամյակում
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ներկա պահին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում վատթարագույնն են: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն:
«Մենք այդ կապակցությամբ շատ ենք ցավում, սակայն միանշանակ փաստում ենք, որ Ռուսաստանը այս իրավիճակի մեղավորը չէ»,-ընդգծել է նա:
Պեսկովը հավելել է նաև, որ Թուրքիան ագրեսիվ ու դավաճան գործողություններ է կատարել Ռուսաստանի նկատմամբ: