Հնարավորություն ես տվել փոքրամասնությանը քո փոխարեն որոշելու, թե դու ինչպես ես ապրելու և, ինչպես փորձը ցույց տվեց, ամենավատը՝ թե դու ինչպես ես մեռնելnւ. Մխիթարյան
«Քո կյանքի վերաբերյալ քո փոխարեն ուրիշնե՞րն են որոշում կայացնում։ Տո, լավ են անում, որովհետև դու հրաժարվել ես քո կյանքի վերաբերյալ ինմքնուրույն որոշում կայացնելու քո իրավունքից»,- ֆեյսբուքյան տեսանյութով ՀՀ քաղաքացիներին դիմեց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
Նա բացատրեց, որ երբ 2021 թ. ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող 2.590.000 ընտրողից ընտրությանը մասնացեց 1.280.000-ը և նրանցից 680 հազարը իշխանություններին է ձայն տվել և այն կազմել է 53% , եթե ընտրություններին մասնակցեին բոլոր ընտրության իրավունք ունեցողները՝ ՔՊ-ն կստանար 26%- ը։
«Չմասնակցելով ընտրություններին՝ դու հնարավորություն ես տվել ընտրության իրավունք ունեցող բայց ընտրությանը մասնակցած փոքրամասնությանը քո փոխարեն որոշելու, թե դու ինչպես ես ապրելու և, ինչպես փորձը ցույց տվեց, ամենավատը՝ թե դու ինչպես ես մեռնելու։ Վերցրո՛ւ քո կյանքի հանդեպ որոշումներ կատարելու իրավունքը քո ձեռքը, մասնակցի՛ր ընտրություններին, մի՛ մնա պատանդ ուրիշների որոշումներին»,- ասաց Մխիթարյանը։