211652_close_icon
views-count1138 դիտում article-date 22:03 21-12-2023

Թուրքիան Ադրբեջանի ոչ նավթային ոլորտում ներդրում կատարած երկրների շարքում առաջինն է

Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Հեյդար Ալիևի (Ադրբեջանի նախկին նախագահ) անվան կենտրոնում Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության (AZPROMO) և «Թուրքա-Ադրբեջան գործարարների և արտդյունաբերողների միության» (TÜİB) համագործակցությամբ մեկնարկել է «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային համաժողովը»: Գրում է Ermenihaber-ը։

Համաժողովի բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, նախագահականի ֆինանսական աշխատակազազմի նախագահ Գյոքսել Աշանը, գլխավոր հանրային աուդիտոր Շերեֆ Մալքոչը, Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայըլ Ջաբարովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիփ Բաղջըն, TÜİB-ի նախագահ Հուսեյն Բյույուքֆըրաթը, AZPROMO-ի տնօրեն Յուսուֆ Աբդուլլաևը և շատ այլ անձինք:

Ջաբարովը բացման արարողության ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան ատևրաշրջանառության ծավալներին:

Նրա խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ հիմնական առևտրային գործընկերն է և 2023-ի առաջին 11 ամսում երկկողմ առևտրաշրջանաության ծավալները 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33 տոկոսով՝ կազմելով 7.2 մլրդ դոլարի:
Բացի այդ Ադրբեջանի տնտեսության նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը Թուրքայում ընդհանուր առմամբ կատարել է 19.9 մլրդ դոլարի ներդրում, իսկ Թուրքիան Ադրբեջանի նավթային ոլորտից դուրս այլ ոլորտներում ներդրում արած երկրների շարքում առաջինն է:

Ապա նաև հավելել, որ Ղարաբաղում մեկնարկած շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են թուրքական ընկերությունները:

Համաժողովի ընթացքում AZPROMO-ի և TÜİB-ի միջև ստորագրվել է 2024-ի գործողությունների ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ:
Նշենք նաև, որ TÜİB-ի նախագահը Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել է, որ համաժողովը լինելու է ամենամյա։

Նմանատիպ նյութեր