217478 դիտում
21:16 20-10-2018
Գյումրիում երկվորյակ երեխաներից հրաժարված 18-ամյա մայրը կարող է նրանց ետ վերցնել. Ծովինար Նազարյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ծովինար Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Գյումրիում երկվորյակ երեխաներից [url=https://www.aravot.am/2018/10/20/988242/?fbclid=IwAR0SAHtRnQL90WV-gcqG9kWtUMFs6IZSY4nXFcjNyvikd3y-lwrQiLYfCIg]հրաժարված[/url] 18-ամյա մոր հարցին, գրել է.
«Սիրելի սոցապ, առողջապահության, կրթության պատասխանատուներ։ Մանկատան մոտ հայտնաբերված զույգ նորածինների պատմությունը հուշում է, որ դեռահասների ֆիզիոլոգիական դաստիարակությունը ուղղակի անհրաժեշտություն է։
Պետք է սովորեցնել թե ինչ է տեղի ունենում իրենց մարմնի հետ և ինչպես կառավարել էդ փոփոխությունները դրանց տարբեր էտապներում։ Օրինակ, սոցիալական աշխատողը պետք է լիներ 18-ամյա այս աղջկա կողքին, երբ նա հղիացել է (երևի 17-ում), ու հատկապես կուզեի հավատալ, որ սոցիալական աշխատողները դեռատի մորը բացատրել են, որ կարող է երեխաներին խնամքի հանձնել Իջևանի Սոս կենտրոնում՝ առանց հրաժարվելու մայրությունից, և նրանց հետ վերցնել, երբ ոտքի կկանգնի։ Բացատրե՞լ են արդյոք։
Նաև պետք է լայն հանրությանը քաջալերել, որ սատարեն միայնակ մայրիկներին, ոչ թե դատապարտեն արտամուսնական կապի համար, ինչի վախից շատ դեռատի մայրիկներ հղիությանը վերջ տալու ձևեր գտնելիս վտանգում են իրենց կյանքը», նշել է Ծ. Նազարյանը:
Նմանատիպ նյութեր
42971 դիտում
15:33 17-10-2017
Սարսափելի դեպք ԱՄՆ-ում. 24-ամյա մայրը իր մանկահասակ երեխաներից երկուսին ողջ-ողջ խորովել է ջեռոցում. ՏԵՍԱՆԱՅՈՒԹ
Այս բաժնից
1408 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին