Սարսափելի դեպք ԱՄՆ-ում. 24-ամյա մայրը իր մանկահասակ երեխաներից երկուսին ողջ-ողջ խորովել է ջեռոցում. ՏԵՍԱՆԱՅՈՒԹ
Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ցնցված են տեղի ունեցած ողբերգությունից, հաղորդում է The AtlantaJournal-Constitution-ը։
Բանն այն է, որ 24-ամյա կինը, ով բազմազավակ մայր է, իր երեխաներից 2 տղաներին, որոնցից մեկը 1 տարի 2 ամսական էր, իսկ մյուսը՝ 2 տարեկան, տեղավորել է ջեռոցի մեջ և խորովել նրանց։
Իրավապահների խոսքով՝ դրանից հետո մայրը զանգահարել է իր նախկին ամուսնուն և վիդեոչաթով ցույց տվել երեխաների այրված դիերը։ Ամուսինն անմիջապես զանգահարել է ոստիկանություն։
Պարզվել է, որ երեխաներից ևս մեկը՝ 3-ամյա Ջամիլը, չի տուժել, ավագ դուստրը, ով 6 տարեկան է, այդ օրը գիշերել է հարազատների տանը։
Պարզվել է նաև, որ կինը հոգեկան խանգարումներ ունի, սակայն ոչ մի անգամ չի դիմել բժիշկներին։