8636 դիտում
10:11 17-10-2018
ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը, խմբակցությունից անկախ, ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել:
Մասնավորապես, ՀՀԿ-ական քառյակը նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները, իրենցից սկսած մինչև վերջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչև ««այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»:
Իսկ վերջում ընդգծել էին. «Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա՛յք, պարզապես մի՛ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։
Ի վերջո, թե ումից են հիասթափված, ովքե՞ր են նրանց զանգում, ու ովքե՞ր են էժան խաղ սկսել, այդպես էլ հայտարարությունը գոնե հանրության համար մնաց անհասցե, իսկ պատգամավորների կողմից՝ չպարզաբանված:
Նրանք համառորեն որևէ մեկնաբանություն չեն տալիս:
Ինչևէ, թե արդյոք «տարբեր կողմերի պարոնայք» ՔՊ-ականները զանգել են ՀՀԿ քառյակին և ինչ-որ առաջարկներ արել, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից:
-Ոչ, բայց իրենցից զանգ եղել է մեզ:
[b]- Նկատի ունեք վերանշյալ հայտարարությամբ հանդես եկած ՀՀԿ-ական 4 պատգամավորների՞ն:[/b]
- Չորսից մեկին:
[b]- Կմանրամասնե՞ք, թե ով է նրանցից դիմել...[/b]
- Ոչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
21:13 08-05-2014
ՕԵԿ-ը կուտակայինի հարցով աջակցության համար կդիմի ոչ իշխանական քառյակին և ՀՀԿ-ին
2131 դիտում
13:28 04-04-2014
Վարչապետի հրաժարականը լռեցրել է քառյակին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը