211652_close_icon
views-count41925 դիտում article-date 11:20 14-10-2015

Երևանում բախվել են Toyota-ն ու Нива-ն, որից հետո նրանցից մեկը՝ լուսակրին, ինչն էլ ընկել է հետիոտների վրա. նրանցից մեկը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ղուկասյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 23 ՕՕ 774 համարանիշի և Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 23-ամյա Դավիթ Բեկջանյանի վարած Վազ 2121 մակնիշի 05 SU 045 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակրին, ինչի հետևանքով լուսակրի ցուցանակներն ընկել են այդ պահին հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած Լոռու մարզի բնակիչներ, 37-ամյա Հերմինե Անախասյանի և 17-ամյա Մերի Թամարյանի վրա՝ վնասվածքներ պատճառելով գլխի և մարմնի տարբերի մասերին: Վերջիններս տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Մ. Թամարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Բեկջանյանը աշխատում է Պռոշյանի գինու գործարանում՝ որպես հաշվապահ, իսկ Գ. Ղուկասյանն աշխատում է որպես «Գ. Ղուկասյան» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ վիրավորները մայր ու աղջիկ են, աղջիկը սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Գ. Ղուկասյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր