Մահացել է Արայիկ Խանդոյանը.Tert.am
Մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով:
Այս լուրը [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում հաստատեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ Արայիկ Խանդոյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: