Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել․ վիրավորվել է Արայիկ Խանդոյանը
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել:
Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»: Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արայիկ Խանդոյանը ոսկրի վիրավորում չի ստացել, նրա մոտ մկանային վիրավորում է:
Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներն առաջին օգնությունն են ցուցաբերել քիչ առաջ վիրավորված «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ գայլին:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: