211652_close_icon
views-count9526 դիտում article-date 01:17 19-09-2016

Ծաղկահովիտում ընտրվեց նախկին գյուղապետը. «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը 3-րդն էր

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, որտեղ առաջադրվել էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը», նախնական տվյալներով՝ գյուղապետ է ընտրվել ինքնաառաջադրված, նախկին գյուղապետ Նորաին Հակոբյանը։ Ն.Հակոբյանը ստացել է 384 քվե, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը՝ 311 քվե, իսկ Ա. Խանդոյանը ստացել է 257 քվե։ Անվավեր է եղել չորս քվեաթերթիկ։ Ծաղկահովիտում ընտրություններին գրանցված 1609 ընտրողներից մասնակցել էր 956-ը կամ 59.42 տոկոսը։ Առաջադրվել էր 3 թեկնածու. գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ե.Խաչատրյանը, անկուսակցական Ա. Խանդոյանն ու անկուսակցական Ն. Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր